ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԷԹՆՈԿՐԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.183

Keywords:

Ժողովրդական մանկավարժություն, ազգային ինքնություն, ազգային գիտակցություն, ազգային դիմագիծ, էթնիկական սոցիալականացում, անձի ձևավորում, ժողովրդական մանկավարժության բաղադրատարրեր, էթնիկական կրթության ու դաստիարակություն, ազգային արժեհամակարգի ձևավորում

Abstract

Ժողովրդական մանկավարժության հազարամյա փորձը առանձնացրել է անձի սոցիալականացման վրա ազդող արդյունավետ մի շարք միջոցներ, որոնք առավելապես խտացված են ժողովրդական բանահյուսության մեջ՝ առասպելներում, վիպերգերում, էպոսում, հեքիաթներում, ժողովրդական մանրապատում ստեղծագործություններում/առակ, առած-ասացվածք, հանելուկ և այլն/, երգերում, ընտանեկան կենցաղում, ավանդույթներում: Վերջիններս դաստիարակչական ներուժ ունեցող բաղադրատարրեր են, որոնք ուղղակիորեն նպաստում են էթնոկրի ազգային գիտակցության, պատմամշակութային արժեհամակարգի ձևավորմանը:

Մեր օրերում ազգային մանկավարժական մշակույթի ուսումնասիրությունը դարձել է առավել այժմեական և կարևոր: Ժողովրդական մանկավարժության մեջ գոյություն չունեն դաստիարակության խիստ ձևավորված կանոններ, համակարգված գիտելիքներ, գիտական կոնկրետ հասկացություններ: Ժողովրդական մանկավարժության ստեղծողը ժողովուրդն է, ով առանց գրքերի ու հատուկ շարադրանքի միշտ փնտրել ու գտել է արդյունավետ միջոցներ՝ նոր սերնդին կյանքին ու աշխատանքին նախապատրաստելու համար:

Ժամանակակից էթնոկրի ձևավորումը ժողովրդական մանկավարժության մեջ ժողովրդական դաստիարակության կարևոր շարժառիթն է: Այս հիմնախնդիրն առավել կարևորվում է հատկապես մեր օրերում, քանզի կա վտանգ հզոր գերտերությունների կողմից՝ հայությունն իր երկարամյա և յուրահատուկ պատմական անցյալով հանդերձ միայն պատմական արժեք ներկայացնող /ֆոլկլորային/ հանրույթի վերածելու: Այս տեսանկյունից նման մոտեցումներին դիմակայելու, ազգային ինքնությունը պահպանելու գործում  իրենց ուրույն տեղն ու դերակատարությունն ունեն ժողովրդական մանկավարժության բաղադրատարրերը՝ որպես  հայ ժողովրդի էթնիկական սոցիալականացման և անձի ձևավորման գործոն: Սույն հոդվածի շրջանակներում անձի ձևավորման և սոցիալականացման վրա ազդող ժողովրդական բաղադրատարրերից առանձնացրել ենք հեքիաթները, առակները, առած-ասացվածքները, հանելուկներն ու ժողովրդական երգերը: Վերջիններս ժողովրդական մանկավարժության մեջ ուրույն նշանակություն ունեն՝ իրենց ազդեցությունն ունենալով սերունդների կրթության, դաստիարակության ու զարգացման գործում:

Author Biography

Աշիկյան Արմենուհի, Երևանի պետական համալսարան

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

References

Աղայան Ղ., Երկեր 4 հատորով, Բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ և զրույցներ, հ. 1, Երևան, Պետհրատ, 1947:

Գյուլամիրյան Ջ., Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա, 2015, էջ 173:

Թումանյան Հ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Երևան, 1994, էջ 472:

Հակոբյան Գ., Էթնոմանկավարժություն, ուսումնական ուղեցույց, Երևան, «Արտագերս», 2015, էջ 57:

Հարությունյան Ս., Բանագիտական ակնարկներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, էջ 253:

Ղանալանյան Ա., Ավանդապատում, Երևան, 1969, 530 էջ:

Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Հայկ. ՍՍՀ, ԳԱ հրատ., Երևան, 1936, էջ 215:

Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Առակներ, Հայպետհրատ, Երևան, 1951:

Батурина Г.И., Кузина Т.Ф., Народная педагогика в воспитании дошкольников, М., 1995, с.41-45

Волков Г.Н., Этнопедагогика, Уч. Пособие для студентов, М.: Изд. Центр «Академия», 1999, 186 с.

Горький М., Материалы и исследование, АН СССР, 1934, т. 1, с. 124.

Мартынова М.Ю., Мир традиций и межкультурное общение, М., 2004.

Хухлаев О.Е., Волшебные капельки счастья. Терапевтические сказки, Изд. «Проспект», 2021, с. 374.

Хухлаева О.В., Этнопедагогика: социализация детей и подростков в традиционной культуре, Уч. пособ., МПСИ, М., 2008.

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Աշիկյան Ա. (2023). ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԷԹՆՈԿՐԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 183–190. https://doi.org/10.46991/ai.2023.1.183

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր

Most read articles by the same author(s)