ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2023.1.205Keywords:
բարձրագույն կրթության համակարգ, կենտրոնական և տեղական ինքնավարություն, համալսարան, ֆինանսավորում, ակադեմիական ազատություն, Բոլոնիայի գործընթաց, կրեդիտային համակարգAbstract
Սույն հոդվածում հանգամանորեն ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Դանիայի բարձրագույն կրթության համակարգերը` բացահայտելով դրանց նմանություններն ու տարբերությունները կառավարման, ֆինանսավորման, կառուցվածքի ոլորտներում: Այստեղ նաև ներկայացվում են բուհ ընդունվելու եղանակներն ու գործող գնահատման ձևերը:
Սույն հոդվածի նպատակն է հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ և Դանիայի բարձրագույն կրթության համակարգերը և կատարել համեմատական վերլուծություն՝ բացահայտելու այս երկու երկրներում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում բնորոշ առանձնահատկությունները: Այս հետազոտության արդյունքները ներկայացրել ենք հոդվածում մի շարք աղյուսակների տեսքով, որտեղ ստացված տվյալները ցույց են տալիս ՀՀ և Դանիայի բուհերի կառավարման և ֆինանսավորման, գնահատման և ընդունելության համակարգերի նմանություններն ու տարբերությունները, և մատնանշում են նաև այս երկրներում բարձրագույն կրթության համակարգերի կառուցվածքների տարբերակիչ առանձնահատկությունները: ՀՀ և Դանիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համեմատականվերլուծության արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այս երկրներում բարձրագույն կրթության կառավարումն իրականացնում են ինչպես պետական, այնպես էլ ներբուհական մարմինները. որի կազմակերպումն իրականացվում է կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսքով։ Այնուամենայնիվ, այս կառավարման մարմինները տարբերվում են իրենց անուններով: Ե՛վ ՀՀ, և՛ Դանիայի բուհերում գործում է «ակադեմիական ազատություն», որն առավել զարգացած է Դանիայում։ Այս երկու երկրների բուհերում ընդունելության և ուսանողների գնահատման համակարգերը նույնպես տարբերվում են։
Այսպիսով, ՀՀ և Դանիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համեմատական վերլուծության արդյունքում մեր կողմից բացահայտված նմանություններն ու տարբերությունները, առավելություններն ու թերությունները հնարավորություն կտան մեզ հետագայում կիրառելու Դանիայի բարձրագույն կրթության համակարգի դրական կողմերը՝ մեր երկրում բարձրագույն կրթության համակարգի որակը բարելավելու նպատակով:
References
Капранова В.А., Сравнительная педагогика. Школа и образование за рубежом, учебное пособие, Минск, «Новое знание», 2004г., 221стр.
Навоян А., Реформы образования в Армении, UNESCO, 2009г., 10 стр.
Сугробова Е.Н., Высшее образование в Дании, Наука и образование. Научное издание МГТУ им. Н.Э.Баумана, 2005, 7 стр.
Հարությունյան Կ., Դավթյան Ն., Սարգսյան Գ, Կրթությունը Հայաստանում, Երևան, Աստղիկ գրատուն, 2003, 69 էջ
Միրզախանյան Ա., Կրթությունը, աղքատությունը և տնտեսական ակտիվությունը Հայաստանում UNDP (ՄԱԶԾ); Երևան – 2002, իրավավիճակային վերլուծության զեկույց, 96 էջ
Վարդումյան Ս., Հովհաննիսյան Ալ., Վարելլա Գ., Ժամանակակից մանկավարժական մո¬տե¬ցումներ. Մասնագիտական կրթություն և մասնագիտական զարգացում, ձեռնարկ ման-կավարժների և կրթության կազմակերպիչների համար, «Նոյան Տապան», Երևան, 2005, 312 էջ
Особенности образовательной системы Дании https://learning.ua/blog/201903/osoblyvosti-osvitnoi-systemy-danii/ru/ / 12.12.2022
Система высшего образования в Дании https://www.ustudy.ru/programs/poluchit-vysshee-obrazovanie-v-danii.html /25.12.2022
Страны Болонского процесса
https://trends.rbc.ru/trends/education/6295da569a7947202c6b2a0f / 15.02.2023
University of Copenhagen https://about.ku.dk/management/ / 10.03.2023
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Mary Avetisyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.