ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Authors

  • Ռոբերտ Խաչատրյան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i6.10823

Keywords:

Բանալի բառեր: Հետազոտական համալսարան, գիտելիքահենք տնտեսություն, ռազմավարական զարգացում, բարձրագույն կրթություն, գիտական անձնակազմ, գիտական գիտելիք:

Abstract

ՀՀ պետականության ամրապնդումը և գիտելիքահենք տնտեսության կայուն զարգացումը պայմանավորված են համաշխարհային տնտեսա-կան շուկայում ՀՀ կրթության և գիտության համակարգերի մրցունակության բարձրաց-մամբ: Այս համատեքստում պետության կարևորագույն գործառույթներից է գիտելիքա-հենք հասարակության և տնտեսության ձևավորման ու շարունակական զարգացման ապահովումը: Նմանատիպ գործընթացներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստա-տությունները և գիտահետազոտական կազմակերպությունները հանդես են գալիս որպես հայկական պետականությունն ամրապնդող հենասյուն, հայկական քաղաքա-կրթական ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցման, պետականա-մետ գաղափարների գործադրման, նորարարությունների ու ստեղծագործական մտքի խթանման, մրցունակ մտավոր կապիտալի, մասնագիտական և գիտական գիտելիք-ների ստեղծման ու տարածման առանցքային դերակատարներ: Վերջիններիս շարքում են նաև հետազոտական համալսարանները, քանի որ դրանք ստեղծում են մտավոր կապիտալ, զարգացնում են ուսումնառողների գիտական ներուժը, նրանց փոխանցելի (առաջնորդման ու հետազոտման) կարողությունները, տեխնոլոգիական ռեսուրսները, ինչպես նաև նոր գիտելիք են ստեղծում ժամանակակից գիտության ու մրցունակ գիտե-լիքահենք հասարակության զարգացման համար և ամենակարևորը՝ համաշխարհային մակարդակում հաղորդակցումն ու համագործակցային կապերն ապահովող օղակ են: Այս համատեքստում ՀՀ-ում հետազոտական համալսարանների ստեղծումն ու դրանց գիտահետազոտական գործունեության արդյունքների արդյունավետ կիրառումը կա-րող են էապես նպաստել ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, գիտական ու կրթական մի շարք փոխկապակցված հիմնախնդիրների լուծմանը:

References

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք (2004 թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն)

Խաչատրյան Ռ., Հետազոտական համալսարանների անհրաժեշտությունը ՀՀ կրթական համակարգում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Կրթու-թյան կառավարում, «Բանբեր», 2012, 2(22), էջեր 42-53:

American Academy of Arts and Sciences 2015. Public Research Universities: Why They Matter. The Lincoln Project: Excellence and Access in Public Higher Education, Cambridge, MA.

Hanover Research 2014. Building a Culture of Research: Recommended Practices. Academy Administration Practice.

Sadlak J. & Cai L. N. (Editors) 2009, The World-Class University as Part of a New Higher Education Paradigm: From Institutional Qualities to Systemic Excellence. UNESCO European Centre for Higher Education. Shanghai Jiao Tong University, Cluj University Press.

Downloads

Published

2023-10-03

How to Cite

Խաչատրյան Ռ. (2023). ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 2(6), 13–25. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i6.10823

Issue

Section

Մանկավարժության տեսություն

Most read articles by the same author(s)