ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i5.10967Keywords:
Եվրոպական բարձրագույն կրթության տարածք (ԵԲԿՏ), բարձրա-գույն կրթության որակի ապահովում, որակի ապահովման եվրոպական շրջանակ, որակի ապահովման ոլորտային հիմնախնդիրներ, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային շրջանակ:Abstract
Բարձրագույն կրթության ներկայիս բարեփոխումների համատեքստում առաջնահերթություն են դառնում կրթության որակի ապահովման գործընթացները: Վերջիններս նաև պայմանավորված են ԵԲԿՏ անդամ երկրներում բարձրագույն կրթության քաղաքականությունների, ռազմավարությունների ու օրենս-դրական շրջանակների բազմընտրությունների առկայությամբ, բարձրագույն կրթու-թյան վերջնարդյունքների համադրելիության անհրաժեշտությամբ, ազգային և եվրո-
21
պական աշխատաշուկաներում տեղի ունեցող փոփոխություններով, կրթական ծառա-յությունների որակի նկատմամբ ոլորտի շահակիցների տարաբնույթ պահանջների ընդլայնմամբ, կրթության կառավարման գործընթացներում տեղեկատվական և հա-ղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների արագընթաց զարգացման միտումնե-րով: ԵԲԿՏ-ում շարունակաբար տեղի ունեցող նմանատիպ գործընթացները բարձրա-գույն կրթության համակարգերին առաջադրում են նոր մարտահրավերներ, որոնք ընդհանուր առմամբ նպատակաուղղված են կրթական ծառայությունների մրցունակու-թյան ու կրթության ազգային համակարգերի արդյունավետության բարձրացմանը: Հա-յաստանի Հանրապետությունը, հետամուտ լինելով 2005 թ. իր որդեգրած միջազգային պարտավորությունների կատարմանը և մրցունակ կրթության համակարգի գործառ-մանը, քայլեր է ձեռնարկում ԵԲԿՏ-ին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ: Ուստի այս համատեքստում կարևորելով ՀՀ բարձրագույն կրթության եվրոպականացմանն ուղղված քայլերը՝ ոլորտային փաստաթղթերի և համապատասխան գործընթացների ուսումնասիրության ու վերլուծության միջոցով հնարավոր է հստակեցնել ՀՀ բարձրա-գույն կրթության որակի ապահովման ազգային շրջանակի (ՀՀ ՈԱԱՇ) ձևավորման և շրջափուլային զարգացման նախադրյալները ԵԲԿՏ-ին ինտեգրման համատեքստում:
References
Будагян А., Саргсян Ю., Текущее состояние и перспективы реформ высшего образования в Армении в контексте Болонского процесса: Доклад. Национальный центр стратегических исследований высшего образования, Ереван, Принтинфо, 2012.
Хачатрян Р., Мовсисян Т., Проблемы институциональной аккредитации вузов РА в контексте интеграции в ЕПВО, «Образование в XXI веке» 1 (3), Ереван, 2020.
Хачатрян Р., Мовсисян Т., Особенности сочетания национальных и европейских критериев обеспечения качества в системе высшего образования РА, «Образование в XXI веке», № 2 (4), Ереван, 2020, с. 29-30.
Болонская группа, Отчет об инвентаризации Болонского процесса 2007, Лондон, 2007.
Европейская комиссия и др., Европейское пространство высшего образования в 2018 г.: Отчет о реализации Болонского процесса, Люксембург, 2018.
Европейская комиссия и др., Европейское пространство высшего образования в 2020 г.: Отчет о реализации Болонского процесса, Люксембург, 2020, с. 62-63.
Отчет ассоциации Европейского Союза, Тенденции V: Университеты, формирующие Европейское пространство высшего образования, 2007.
Стандарты и рекомендации для гарантии качества в Европейском пространстве высшего образования (ESG), Бельгия, 2015.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.