ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Authors

  • Արմենուհի Աշիկյան ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i6.11080

Keywords:

Բանալի բառեր: Առողջ ապրելակերպ, վալեոլոգիական մշակույթ, վալեոլոգիական դաստիարակություն, վալեոլոգիական վարքագիծ, թերշարժունություն, ՏՀՏ վնասակար ազդեցություն (հեռախոս, համակարգիչ), վալեոլոգիական կրթություն։

Abstract

Մերօրյա գիտատեխնիկական, արդյունաբերական, տնտեսական առաջընթացները, ՏՏ-ների աննախադեպ զարգացումն ու հասարա-կական կյանքի անքակտելի բաղադրիչ լինելը կարծես պիտի նպաստեին մարդկության քաղաքակրթության զարգացմանն ու կենսամակարդակի կտրուկ բարելավմանը, մինչ-դեռ իրականում մարդն այս աննախադեպ վերելքների, բուռն զարգացումների ճա-նապարհին բախվել է իր կյանքը, առողջությունը, բնականոն կենսագործունեությունը խաթարող մի շարք խնդիրների ու մարտահրավերների, որոնք ուշադրության են արժանի և պահանջում են համապատասխան վերաբերմունք ու լուծում։
Անժխտելի է, որ հասարակության զարգացումն ու առաջընթացը պայմանավոր-ված են նաև բնակչության առողջության մակարդակով: Ուստի անհրաժեշտ է պարզել, թե ինչ դերակատարություն ունի մանկավարժական վալեոլոգիան ոչ միայն մարդու դաստիարակության և ուսուցման, այլև հասարակության առողջության պահպանման ու բարելավման գործում: Առողջության մասին գիտելիքների փոխանցումը մարդկանց դեռևս չի նշանակում, որ դրանց հետևելով՝ նրանք առողջ կենսակերպ կվարեն։ Դրա համար անհրաժեշտ է մարդու մոտ ստեղծել կայուն շարժառիթ առողջության, առող-ջության մշակույթի ձևավորման համար։ Իսկ դա անհրաժեշտ է ձևավորել դեռևս նախադպրոցական տարիքից և առավել հիմնավոր տեսական և գործնական գիտելիք-ների շարունականությունն ապահովել հանրակրթության ոլորտում:
Այսօր պետության կողմից երեխաների առողջության պաշտպանության իրա-վունքի ճանաչումը, որը ամրագրված է ինչպես միջազգային տարբեր պայմանա-գրերում ու հռչակագրում, այնպես էլ ազգային օրենսդրության մեջ, պետությանը պար-տավորեցնում է դեռահասներին տրամադրել տեղեկություններ ու կրթական ծառայու-թյուններ իրենց առողջության պահպանման ու բարելավման վերաբերյալ։ Այս գործընթացում բացառիկ դերակատարություն ունի մանկավարժական վալեոլոգիան, որը զբաղվում է աճող սերնդի առողջության և առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանն ուղղված ուսուցման և դաստիարակության հարցերով, առողջարա-րական ժամանակակից տեխնոլոգիաների ուսուցմամբ ու կիրառմամբ, մանկավար-ժական-մեթոդական այն զինանոցի կիրառման խնդիրներով, որոնք էականորեն ուղղված են երեխայի ֆիզիկական և հոգևոր պահանջմունքների բավարարմանը, առողջության պահպանմանը, անձի համակողմանի զարգացմանը սոցիալականացման համատեքստում։
Մանկավարժական առողջագիտությունն ինքնուրույն ոլորտ է, ուստի սովորող-ների առողջության պահպանման ու ամրապնդման, առողջությունը որպես արժեք դի-տարկելու և կարևորելու, պատասխանատու վարքագիծ ձևավորելու նպատակով կարևորում ենք կրթության համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող նպա-տակաուղղված, հետևողական ու համալիր կրթադաստիարակչական աշխատանքների իրականացումը։ Այսօր առավել, քան երբևէ, առողջ ապրելակերպ վարելու դպրոցա-կանների պատրաստականությունն ապահովելու համար յուրաքանչյուր տարիքային շրջանում անհրաժեշտ է նպատակաուղղված ձևավորել գիտելիքների, կարողություն-ների և հմտությունների տիրապետումը խթանող պահանջմունքներ ու շարժառիթներ, որոնք թույլ կտան ինքնուրույնաբար օգտվել առողջ ապրելակերպի տեխնոլոգիանե-րից, արժևորել առողջության դերն անձի ձևավորման ու սոցիալականացման գործում։

References

Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), Հայաստանի վիճակագրական տարեգիրք, /http:www.armstat. am/file/doc/99504368.pdf/:

Ալեքսանյան Լ., Մուրադյան Ա. և ուրիշներ, Առողջ ապրելակերպ։ Ուսուցչի ձեռնարկ 8-9-րդ դասարանների համար, Եր., 2003:

Ալեքսանյան Լ., Մուրադյան Ա. և ուրիշներ, Առողջ ապրելակերպ։ Ուսուցչի ձեռնարկ 10-11--րդ դասարանների համար, Եր., 2004:

Ալեքսանյան Լ., Մուրադյան Ա. և ուրիշներ, Կյանքի հմտություններ: Ուսուցչի ձեռնարկ 7-րդ դասարանի համար, Եր., 2002։

Աշիկյան Ա. Ա., Մանկավարժական առողջագիտության դերը սովորողների աշխատու-նակության բարձրացման և գերհոգնածության կանխարգելման գործում, «Կրթությունը 21-րդ դարում», Գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդես, Եր., 2020, թիվ2 (4), էջ 183:

Առողջ ապրելակերպի դասավանդման մեթոդական հիմունքները հանրակրթական դպրոցում: Ուսումնական ձեռնարկ՝ երկու մասով, I մաս, Եր., 2015, էջեր 31-40:

«Երեխայի իրավունքի մասին» ՀՀ օրենքը, 1996, 27.06, Հոդված 7։

Կրկյաշարյան Ս., Պատմահայր Հերոդոտոսը, Պատմություն ինը գրքից, Եր., 1986:

ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիա, 1989, 20 նոյեմբեր, Հոդված 6, 24։

Մինասյան Ս. Մ., Ադամյան Ծ. Ի., Առողջագիտություն: Դասագիրք բուհի համար, Եր., 2008, էջ 74։

Քոլին Քեմփբել, Չինական հետազոտություն, Առողջության մասշտաբային հետազոտության արդյունքներ, Չինաստան-Քորնել-Օքսֆորդ նախագիծ, 1998:

Гончаров Т.А., Мельник А.М.,Здоровье-смолоду, Казан, 1987, 144 с.

Дубровский В. И., Валеология: Здоровый образ жизни: Уч. Для вузов /предисл. Агаджанян Н. А./, Изд. 2-*-е, Серия, 2001, 33.

Кураев Г.А., Войнов В.Б., Валеология: словарь терминов, Ростов-на-Дону, 2002, 90 с.

Шопенгауэр А., Большая Советская энциклопедия, под. Ред. А.М. Прохорова-3-е изд., М., 1969.

Downloads

Published

2023-10-03

How to Cite

Աշիկյան Ա. (2023). ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Կրթությունը 21-րդ դարում, 2(6), 212–220. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i6.11080

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր

Most read articles by the same author(s)