ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/ai.2024.126.15Keywords:
Երեխաների սոցիալական պաշտպանություն, օրենսդրական դաշտ, երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոններ, արտակարգ իրավիճակում հայտնված երեխա, զանգվածային տեղահանում, պարտադրված արտագաղթ, սոցիալական բարեկեցություն, կյանքի դժվարին իրավիճակAbstract
Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական և իրավական պաշտպանության իրականացումը վերջին տասնամյակում զգալի բարելավումներ է ապրել, սակայն դրանք դեռևս թերի են և պահանջում են ճկուն լուծումներ և կարգավորում։ Երեխայի սոցիալական և իրավական պաշտպանության ոլորտում կատարվել են կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, որոնք հանգեցրել են նոր սուբյեկտների ի հայտ գալուն, նրանց գործառույթների վերանայմանը, համագործակցության անհրաժեշտությանը և այլ հարցերի։ Ստեղծվել է միասնական սոցիալական ծառայություն և դրա տարածքային կենտրոններ, որոնք կիրականացնեն ընտանիքի սոցիալական գնահատում, ինչը հաշվի կառնվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի խնամքն ու կրթությունը կազմակերպելիս։ Երեխայի սոցիալական պաշտպանության և հիմնարար իրավունքների իրականացումը պետք է լինի պետության առաջնահերթություններից մեկը։ Հետևաբար, երկրում խաղաղության առաջնահերթության և երեխայի կյանքի անվտանգության, սոցիալական բարեկեցության և երեխայի լավագույն շահերի ապահովումը պահանջում է կառավարության հստակ քաղաքականություն և սոցիալական ու իրավական նորմեր։
References
ՀՀ Սահմանադրություն, 1995թ․, հուլիսի 5, հոդված 32։
<<Երեխաների իրավունքների մասին>> ՀՀ օրենք, 1996թ․, հոդված 34։
THE HUMAN RIGHTS DEFEDER OF THE REPUBLIC OF ARMENIA, PRELIMINARY AD HOC REPORT ON RESULTS OF FACT-FINDING MISSIONS, CONDUCTED FROM SET. 24 to SEP.30, 2023.
Մարկոսյան Ա․, Մաթևոսյան Է․, Պատերազմի բացասական հետևանքները և դրանց չեզոքացման միջոցառումների բովանդակությունը// <<Գիտական Արցախ>>, 2021, հ4, էջ 11։
2005թ.-ին ընդունվեցին երեխաների իրավունքների հետ սերտորեն առնչվող «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքները, վավերացվեց «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող» կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» կոնվենցիան, 2006թ.-ին ՀՀ-ը վավերացրեց «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան` կից հայտարարություններով, ինչպես նաև «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիան, հաստատեց Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010թթ. ռազմավարությունը, 2009թ.-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, 2012թ.-ին հաստատել է ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016թթ. ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:
․ 1996թ.-ին ընդունվեցին «Երեխաների իրավունքների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքները, 1998թ.-ին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, 2002թ.-ին՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, 2003թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգիրքը
․ 1992թ.-ին ՀՀ-ը միացավ Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:
1993թ.-ին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական աշխատակազմում ստեղծվեց ընտանիքի խնդիրներով զբաղվող բաժին:
Շվեդիայի կառավարության կայք՝ https://www.government.se/articles/2018/04/questions-and-answers-about-incorporating-un-convention-on-the-rights-of-the-child-into-swedish-law/
Չեխիայի աշխատանքի և սոցիալական գործերի նախարարության կայք՝ https://www.mpsv.cz/web/en/system-of-social-and-legal-protection-of-children-in-the-czech-republic
․ Էստոնիայի սոցիալական ապահովության խորհուրդ՝ https://www.sotsiaalkindlustusamet.ee/en/family-and-child-protection/child-protection#Child%20Protection%20Department
․ Լիտվայի Երեխայի իրավունքների պաշտպանության և որդեգրման ծառայություն՝ https://vaikoteises.lt/protection-of-children/the-lithuanian-child-rights-protection-system-/
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Armenuhi Ashikyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.