T- ԱՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՆԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8658

Keywords:

խորհրդապատկեր, գաղափարական, հարցադրումներ, պատկերակերտման միջոցներ, խոհափիլիսոփայական շերտեր

Abstract

«T-աձև ուսուցման ժամանակակից մեթոդական հնարի կիրառման առանձնահատկությունները» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ մեթոդական այդ հնարի կիրառման  յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գրողի պատկերային համակարգի ինքնատիպությամբ, աշակերտների տարիքային խմբերով։ Դիտարկել ենք մեթոդական հնարի կիրառման մի քանի մոտեցումներ։

        Հոդվածի նպատակն է հետաքրքիր դիտարկումներով բացահայտել վերոնշյալ մեթոդական հնարի էությունը, տվյալ ձևաչափով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով և հիմնավորելով դասավանդման այդ եղանակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները:

    Հետազոտության նորույթն է T- աձև ուսուցման ժամանակակից մեթոդական հնարի կիրառման տարբեր մոտեցումների, դրանց առանձնահատկությունների դիտարկումը։ Վերոնշյալ մեթոդով  քննաբանվել են  գեղարվեստական երկում խորհրդապատկերները, շեշտադրվել են նրանց խոհափիլիսոփայական, հոգեբանական շերտերը։

     Հետազոտության արդիականությունը պայմանավորում է ուսուցման ժամանակակից մեթոդաբանության պահանջներով  դիտարկել գրական երկերի ուսուցման գործընթացը՝ այն դարձնելով  ժամանակակից կրթական ծրագրերին համահունչ։ Հոդվածում  ցույց ենք տվել T-աձև  ուսուցման ժամանակակից մեթոդական հնարի տարբեր մոտեցումներով կիրառման արդյունավետությունը, դրանց օգնությամբ գեղարվեստական ստեղծագործության առավել բովանդակային և բազմաշերտ ուսումնասիրության հնարավորությունները։

    Հետազոտության արդյունքում  հասել ենք հետևյալ եզրահանգումների T-աձև մեթոդական հնարի կիրառումը նպաստում է ուսուցանվող նյութի առավել խորքային  վերլուծությանը, աշակերտների կողմից նյութի բազմակողմանի ու  ընդգրկուն իմացությանը, գեղարվեստական ստեղծագործության  լայնածավալ ներկայացմանը, դասը առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն։

 

References

․Ուսուցման ժամանակակից մեթոդներ,վարժություններ,հնարներ»,ք․Վանաձոր, 2008։

․Ալ․Շիրվանզադե,Երկեր,հ․3, «Սով․ գրող» հր․,Եր․1987թ․

․Լոտման Յ․,Միֆ,անուն,մշակույթ,Ստեփանակերտ,2012։

․Հրանտ Մաթևոսյան, Երկեր,1-ին հ․, « Սովետական գրող» հրատ․, Երևան,1985թ,

․ Տե՛ս https;//www.internest.am

Downloads

Published

2023-01-04

How to Cite

Արզումանյան Ա. (2023). T- ԱՁԵՎ ԱՂՅՈՒՍԱԿ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՆԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 8(2), 124–132. https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8658

Issue

Section

Դասավանդման մեթոդիկա

Most read articles by the same author(s)