ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Authors

  • Մերի Ավետիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8191

Keywords:

բարձրագույն կրթություն, ներքին վերահսկողություն, համալսարանական քոլեջ, ակադեմիական ազատություն, Բոլոնիայի գործընթաց, վարկային համակարգ

Abstract

Այս հոդվածը ուսումնասիրում  է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համակարգերը` հաշվի առնելով դրանցում ավանդական և ժամանակակից առանձնահատկությունները, որոնց հիման  վրա դուրս են բերվել  կառավարման, ֆինանսավորման, կառուցվածքային ոլորտներում, բուհ ընդունվելու, ինչպես նաև՝ գնահատման մեթոդների նմանություններն ու տարբերությունները:

Հոդվածում ներկայացված են նաև Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռանկարային զարգացումները՝ կապված կրեդիտային համակարգի ընդունման հետ։

Սույն հետազոտության նպատակն է համեմատական վերլուծության ենթարկել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերը՝  ներկայացնելով դրանց նմանություններն ու տարբերությունները, առավելություններն ու թերությունները:

Համեմատական ​​վերլուծության արդյունքում Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման ոլորտի ձեռքբերումները մեզ հնարավորություն կտան շվեդական բարձրագույն կրթության համակարգի առաջավոր փորձի տեսանկյունից դուրս բերել մեր բարձրագույն կրթության համակարգում կիրառելու հավանականություն ունեցող փորձը և քննել դրա ներդրման հնարավորությունները։

Author Biography

Մերի Ավետիսյան, Երևանի պետական համալսարան

Մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ

Published

2022-07-21

How to Cite

Ավետիսյան Մ. (2022). ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Կրթությունը 21-րդ դարում, 7(1), 186–192. https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8191

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր

Most read articles by the same author(s)