ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7i1.8169Keywords:
բուլլինգ, բուլլինգի պատճառները, բուլլինգի տեսակները, բուլլինգի կանխարգելումը, անձի ձևավորում և սոցիալականումAbstract
Ժամանակակից պայմաններում ուսուցման գործընթացում երխաների հավասար իրավունքների պայմանների ապահովման խնդիրը արդիական է և ժամանակի պահանջ: Հոդվածում անդրադարձել ենք կրթության համակարգում դեռահաս աշակերտների նկատմամբ բռնության երևույթին, նրանց սոցիալական արդարության և սոցիալական պաշտպանության հիմնախնդրին, դրսևորման պատճառներին՝ առաջարկելով դրանց կանխարգելման և վերացման նոր ուղիներ: Նշյալ խնդիրն ունի իր անվանումը՝ բուլլինգ, որը Հայաստանի Հանրապետությունում դեռևս խորությամբ ուսումնասիրված չէ և խոչընդոտում է երեխայի նորմալ սոցիալականացման գործընթացը: Այս տեսանկյունից հոդվածում քննարկվող բուլլինգի երևույթը մեր իրականության մեջ նորություն չէ, պարզապես մեր օրերում ստացել է նոր որակ և հնչեղություն: Բուլլինգը թիրախավորված ճնշման ձև է, որը բացասաբար է ազդում երեխայի զարգացման վրա: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, սակայն առավել վտանգավոր է դեռահաս-դպրոցականների շրջանում: Դրսևորումներն ու շարժառիթները տարբեր են , սակայն հետևանքները նույնն են. խեղվում է բուլլինգի ենթարկված երեխայի անձի ձևավորման և սոցիալականացման գործընթացը:
Հայաստանում դեռևս չկա համապատասխան օրենսդրություն խնդրի կարգավորման գործում: Ավելին, բուլլինգը հաճախ չի դիտարկվում որպես խնդիր, այլ համարվում է <<բնականոն, նորմալ երևույթ>>՝ կապվելով դեռահասության տարիքի ճգնաժամի և հույզերի չկառավարման հետ: Ուստի հոդվածում առաջարկվում է ոչ միայն խնդրի համապարփակ ուսումնասիրություն, այլև համապատասխան օրենսդրության ապահովում և մի շարք երկրների փորձի ուսումնասիրություն, լավագույն մոտեցումների կիրառում:
References
Օգտագործված գրականության ցանկ
Խաչատրյան Ռ., Կարաբեկյան Ս., Բուդաղյան Ա. և ուրիշներ, Մարդկային ռեսուսների
կառավարումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, Երևան, 2015, էջ 479:
Борисова Л. Г., Мониторинг школьных конфликтов: причины, выводы, рекомендации//Педагогические технологии, 2005, N 1, с. 57-71.
Бочавер А. А., Жилинская А. В., Школьная травля и позиция учителей//Социальная
психология и общество, Т. 6, N 1, с. 103-113, 2015.
Бочавер А. А., Хломов К. Д., Кибербуллинг: травля в пространстве современных
технологий//Психология. Журнал высшей школы экономики, Т. 11, N3, с. 177-191.
Дахин А. Н., Буллинг в школе и не только…, Сибирский педагогический журнал, N6,
, с. 208-214.
Новикова М. А., Реан А. А., Влияние школьного климата на возникновение травли:
отечественный и зарубежный опыт исследования, Вопросы образования/EducationalStudies.Moscow, 2019, N2, с. 78-89.
Инклюзивное образование. Министерство образования и науки Республика Армения.
Электронный ресурс. URL: https://escs.am/static/inclusiveeducation?s=edu/ (датаобращения:
/01/2022).
Конвенция ООН о правах ребенка /1989 г. 20 ноября, статья 3, 4/.
Предотвращение насилия в образовательных организациях, Информационно-методическое пособие для руководителей и педагогических работников образовательных организаций,
Барнаул, 2017, https://bit.ly/37Ltxrx, с. 21-22.
Armstrong M., 2012. Armstrong’s Handbook of Human Resource Management Praktice.-12th
ed., UK:KoganPage.
The Salamanca Statement Framework for action, on special needs education. Adopted dy the
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Education in the 21st Century
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.