ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10724

Keywords:

Ընտանեկան բռնություն, անձի ձևավորում, ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն, սեռական բռնություն, ազգային գիտակ- ցության կարծրատիպ, երեխայի բարձրարժեքության գիտակցում:

Abstract

­Հա­մա­ռոտ նե­րա­ծա­կան: 20-րդ դա­րա­վեր­ջի և 21-րդ դա­րասկզ­բի սո­ցի­ալ-տն­տե­սա­կան վե­րա­փո­խում­նե­րը, հա­մաշ­խար­հայ­նաց­ման հզոր ներ­գոր­ծու­թյունն ո­ւղ­ղա­կի­ո­րեն ազ­դել են գրե­թե բո­լոր սո­ցի­ա­լա­կան ի­նս­տի­տուտ­նե­րի, այդ թվում՝ նաև «ըն­տա­նիք» սո­ցի­ա­լա­կան ի­նս­տի­տու­տի կա­ռուց­ված­քի, սո­ցի­ա­լա­կան կար­գա­վի­ճա­կի վրա: Այս ա­մե­նը ոչ մի­այն ան­մի­ջա­կա­նո­րեն ազ­դել է ըն­տա­նի­քի ա­ռօ­րյա կեն­ցա­ղա­վար­ման, այլև մի­ջանձ­նային հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, բա­րո­յաէ­թի­կա­կան նոր­մե­րի վրա: Որչափ էլ «ըն­տա­նիք» սո­ցի­ա­լա­կան ի­նս­տի­տու­տը փակ հա­մա­կարգ է՝ ել­նե­լով ազ­գային ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից, այ­նու­հան­դերձ, զերծ չէ ան­գամ ա­ռօ­րյա կեն­ցա­ղային խն­դիր­նե­րի շուրջ «­թեթև վի­ճա­բա­նու­թյուն­նե­րից», ո­րոնք կա­րող են վե­րած­վել նե­րըն­տա­նե­կան ա­ռանց­քային բա­խում­նե­րի, բռ­նու­թյուն­նե­րի: Այս հա­մա­տեքս­տում թե­ման կար­ևոր­վում է, ո­րով­հետև շո­շափ­վում է մի շատ կար­ևոր խն­դիր, ո­րը վե­րա­բե­րում է ըն­տա­նե­կան բռ­նու­թյուն­նե­րին, մաս­նա­վո­րա­պես ե­րե­խայի նկատ­մամբ բռ­նու­թյան դեպ­քե­րին:

Հիմ­նախն­դի­րը: Մեր ուսումնասիրության հիմնախնդիրն է դի­տար­կել ե­րե­խայի նկատ­մամբ բռ­նու­թյան եր­ևույ­թը, ա­ռա­ջաց­ման պատ­ճա­ռա­կա­նու­թյու­նը, հետ­ևանք­նե­րը ե­րե­խայի ան­ձի ձևա­վոր­ման և սո­ցի­ա­լա­կա­նաց­ման գոր­ծում՝ բա­ցա­հայ­տե­լով դրանց կան­խար­գել­ման ու­ղի­ներն ու մի­ջոց­նե­րը:

­Հիմ­նախնդ­րին ա­ռնչ­վող ար­դի­ա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի և հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյուն։ Ար­ծարծ­վող խն­դի­րը հե­տաքրք­րել է ի­նչ­պես հայ­րե­նա­կան, այն­պես էլ ար­տա­սահ­մա­նյան մաս­նա­գետ­նե­րին, որոնք ան­դրա­դար­ձել և հան­գա­մա­նո­րեն քն­նար­կել են ե­րե­խայի նկատ­մամբ բռ­նու­թյան եր­ևույ­թը՝ տա­լով  ե­րե­խայի նկատ­մամբ դա­ժան վե­րա­բեր­մուն­քի մի շարք դա­սա­կար­գում­ներ.

  • ­ ֆի­զի­կա­կան բռ­նու­թյուն [2; 3],
  • ­ սե­ռա­կան բռ­նու­թյուն [2;3]­,
  • ար­հա­մար­հանք [2;3;4;6],
  • ­ հո­գե­բա­նա­կան բռ­նու­թյուն [4;7],
  • տն­տե­սա­կան բռ­նու­թյուն [4;7]:

­Հոդ­վա­ծի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող հե­տա­զո­տու­թյան նպա­տակը: Ուսումնասիրության նպատակն է հա­մա­կող­մա­նի­ո­րեն քննելել և բա­ցա­հայ­տել ե­րե­խայի նկատ­մամբ բռ­նու­թյան եր­ևույ­թը՝ ներ­կա­յաց­նե­լով դրա հիմ­նա­կան պատ­ճառ­ներն ու հետ­ևանք­ներն ան­ձի ձևա­վոր­ման հա­մա­տեքս­տում։

References

Օգտագործված գրականության ցանկ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկ-

ված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մա-

սին» ՀՀ օրենք, 2017, 13.12:

Հարությունյան Կ., Երեխայի հանդեպ բռնության հետազոտումը և կանխարգե-

լումը, տես. և գործն. ձեռնարկ, Երևան, 2005:

Գալստյան Մ., Ընտանեկան բռնությունները Հայաստանի Հանրապետությու-

նում, Երևան, «Զանգակ-97», 2002:

Алексеева Л.С. (2006). Проблемы жестокого обращения с детьми в семье,

“Педагогика» ”, 2006, N 5.

Сорокин П.А., Главные тенденции нашего времени, Москва: “Наука”, 1997.

Целуйко В.М., Вы и наши дети, Москва, 2004.

Radbil, S. X., A History of Child Abuse and Infanticide/ R. E. Helfer and C. H., 1978.

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Աշիկյան Ա. (2023). ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 1(1), 94–103. https://doi.org/10.46991/educ-21st-century.v1i1.10724

Issue

Section

Ուսուցում և դաստիարակություն

Most read articles by the same author(s)