ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ՈՐՊԵՍ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՎԱԼԵՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.216

Keywords:

առողջ կենսակերպ, հարմարում, առողջություն, հիվանդություն, վալեոլոգիա, մանկավարժական վալեոլոգիա, մարդաբանություն, առողջություն, առողջ ապրելակերպ, վալեոլոգիական կրթություն, դաստիարակություն, ուսանող, կենսաբանական ռիթմեր, քուն-արթուն ռիթմ, հոգեկան առողջություն, կենսաբանական ժամացույց

Abstract

Մեր օրերում  հետպատերազմյան և թագավարակային համաճարակից հետո ծագել են մարդկանց կենսակերպում առողջությունը վտանգող բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգեցրել են   առողջության աստիճանական նվազմանը։ Ուսանողների շրջանում նկատվում են դժգոհություններ աշխատունակության անկման, հիշողական ծավալի փոքրացման, ուշադրության կենտրոնացման հետ: Ներկայումս կարևորագույն մանկավարժական վալելոգիական հիմնախնդիր է ուսանողների առողջ կենսակերպի ապահովումը։ Յուրաքանչյուր ուսանողի կենսակերպը ձևավորվում է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների ազդեցության ներքո։ Սոցիալականացման ընթացքում ուսանողի  կյանքի օբյեկտիվ պայմանները գոյություն ունեն անկախ նրանց գիտակցությունից, կարիքներից, պլանավորված ծրագրերից։ Կենսակերպի պլանավորման ընթացքում որոշիչ դեր են կատարում միկրոսոցիումում աշխատանքի, կյանքի և հանգստի օբյեկտիվ սոցիալ-տնտեսական, սոցիալ-պատմական, սոցիալ-քաղաքական պայմանները։Սովորողների մտավոր աշխատունակության արդյունավետությունն ուղիղ համեմատական է կենսաբանական օրենքներից թերևս ամենաճշգրիտ և զգայուն «գործիքին»՝ կենսաբանական ռիթմերին և պաբերականությանը: Ըստ որում, կենսաբանական ժամացույցի ռիթմերից և՛ ֆիզիոլոգիականը, և՛ էկոլոգիականը կանխորոշում են ուսանողի մտավոր աշխատունակությունը, նաև եզրագծում՝ թե ինչպես պետք է զուգորդել մտավոր- ֆիզիկական աշխատանքը հանգստի կազմակերպման, քնի հետ: Ուսանողների կենսակերպում կենսաբանական, մտավոր և սոցիալական ռիթմերի անհամապատասխանությունը հանգեցնում է մտավոր աշխատունակության իջեցման, երբեմն նաև հիվանդությունների առաջացման: Ուսանողների սոցիալական ռիթմերն այլևս չեն տեղավորվում կենսաբանական ռիթմերի և առաջին հերթին քուն-արթուն ռիթմի շրջանակներում։ Ուստի անհրաժեշտ է իրազեկել ուսանողներին վալեոլոգիական մշակույթի և կենսաբանական ռիթմերի վերաբերյալ գիտելիքներով, որոնք հնարավորություն կտան նրանց վարել առողջ կենսակերպ։

References

Մինասյան Ս․Մ․, Ադամյան Ծ․Ի․, Առողջագիտություն, Դասագիրք ԲՈՒՀ-ի համար, Եր․, 2008, էջ 74։

Билич Г Л., Назарова Л.В., Основы Валеологии, Санкт Петербург, СПб., 1998, 560с.

Брехман И.И., Валеология-наука о здоровье, 2-е исд., М., 1990.

Вайнер Э.Н, Реформа школьного образования и проблема здаровья учащихся, Валеология, 2002,Н.1, ст.15.

Зайцев Г.К., Зайцев А.Г., Валеология.Культура здоровья. Книга для учителей и студентов пед. Спец, М.2003, ст.14.

Куинджи Н.Н., Валеология: Пути формирования здоровья школьников: Методическое пособ.-М., АспектПресс 2001, с.139.

Нагавкина Л,С., Татарникова Л.Г., Валеологические основы педагогической деятельности: Уч.мед.пососбие, КАРО, 2005, 272с.

Петрушин В.И., Петрушина Н.В., Валеология:Уч.пособ.-М. Гардарики, 2003, 432с.

Сластенин В.А. и др., Педагигика: Уч.пособ. для студентов высш.учеб. заведений, М. Изд.центр «Академия» 2002., 576с.

Чумаков Б.Н., Валеология, Уч. Пособ., корс лекций, 2-е изд., М., 2000, 407с.

Шаповаленко И.В., Возрастная психология, М., 2005.

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Ashikyan, A., & Ղազարյան Ա. (2023). ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ ՈՐՊԵՍ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՎԱԼԵՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 216–225. https://doi.org/10.46991/ai.2023.2.216

Most read articles by the same author(s)

1 2 > >>