ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.2.78

Keywords:

գիտելիքահենք տնտեսություն, բարձրագույն կրթության մրցունակություն, բուհերի մրցունակություն, ռազմավարական կառավարման մոդել

Abstract

Բարձր մրցակցային ակադեմիական միջավայրում ՀՀ բուհերը բախվում են իրենց առաքելությունները վերարժևորելու և գործառութային շրջանակներն ընդլայնելու մարտահրավերին: Զարգացող այս համատեքստը պահանջում է ՀՀ բուհերի ռազմավարական կառավարման գործող մոդելների, համակարգերի, գործընթացների, մեթոդների և գործիքների կատարելագործման, նորարարության խթանման և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման շարունակական գործընթաց: Այս միջավայրում ՀՀ բուհերի ռազմավարական կառավարման ջանքերը հիմնականում ուղղված են առկա հիմնախնդիրների բացահայտմանը և լուծմանը՝ ինստիտուցիոնալ գործունեության կայուն զարգացումն ու մրցունակությունն ապահովելու գերնպատակով: ՀՀ բարձրագույն կրթության համակարգի առջև ծառացած այս և նմանօրինակ այլ մի շարք մարտահրավերների հաղթահարումը վճռորոշ է Հայաստանի տնտեսական առաջընթացի երկարաժամկետ զարգացման ուղիների ձևավորման, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, գիտելիքահենք տնտեսության մրցունակության խթանման, ինչպես նաև աշխատանքի և կրթության շուկաների զարգացող միտումներին համընթաց քայլելու համար: Համապարփակ բարեփոխումների և մրցունակության ապահովման ու բարձրացման գործընթացներում ՀՀ կառավարության ու ՀՀ բուհերի հանձնառությունն էական նշանակություն ունի, քանի որ դրա շնորհիվ ՀՀ բարձրագույն կրթությունը կկարողանա բավարարել 21-րդ դարի պահանջները և ուսանողներին տրամադրել այն հմտություններն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար: Այս համատեքստում սույն հոդվածում վեր են հանվում և քննարկվում են այն հիմնարար նախադրյալները, որոնք հրատապ անհրաժեշտություն են ներկայացնում ՀՀ բուհերի ռազմավարական կառավարման մոդելների վերափոխման համար: Այս մոդելները պետք է ոչ միայն լուծեն անմիջական մարտահրավերները, այլև ապահովեն երկարաժամկետ կայունություն և մրցունակություն:

References

Խաչատրյան Ռ., Ռազմավարական կառավարման մոդելի գործառնականությունը ՀՀ բուհերում, ՀՀ ՊԿԱ, Տիգրան Մեծ, Երևան, 2020 (2), «Հանրային կառավարում» գիտական հանդես, էջ 84-96:

Azevedo, S. F. 2019. Governance and Management Challenges of Today, Adapting to the Times. In Teixeira, P and Valimaa, J. Higher Education Research in the 21st Century Series, Volume 11, Brill Sense, Boston.

Đonlagić, S., Fazlić, S. 2015.Quality Assessment in Higher Education using the SERVQUAL Model, Management 20(1), pp. 39–57.

Karakhanyan, S., Khachatryan, R. 2023. The Dilemma of “Good Practices” in Armenian Higher Education, International Higher Education, the Boston College Center for International Higher Education, No 115, pp. 26-28.

Pritchard, J. 2018. Developing institutional strategy. In Strike, T. (ed.), Higher Education strategy and planning: A professional guide. London, Taylor & Francis, pp. 49-68.

Sahney, S., Banwet, D. K., Karunes, S. 2008. An Integrated Framework of Indices for Quality Management in Education: A Faculty Perspective. The TQM Journal 20 (5), pp. 502-519.

Strike, T. 2018. Introduction. In: Strike, T. (ed.). Higher education strategy and planning: A professional guide. New York., Routledge, pp. 1-10.

Van Der Zwaam, B. 2017. Higher Education in 2040: A global Approach, Amsterdam University Press, 255 p.

Downloads

Published

2023-12-22

How to Cite

Խաչատրյան Ռ. (2023). ՀՀ ԲՈՒՀԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. Կրթությունը 21-րդ դարում, 10(2), 78–90. https://doi.org/10.46991/ai.2023.2.78

Most read articles by the same author(s)