ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8727

Keywords:

բարձրագույն կրթության պետական ռազմավարություն, բարձրագույն կրթության համակարգ, համալսարանի ռազմավարական կառավարման մոդել, բարձրագույն կրթության ֆինանսավորման մոդել, համալսարանական նվիրատվությունների ֆոնդեր

Abstract

Ամփոփում

Կրթությունը փոփոխությունների կատալիզատոր է, որը գործառականացվում և հետա­գա­յում զարգանում է մի քանի փոխկապակցված մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են գլոբալա­ցումը, տեխնոլոգիական առաջընթացը, աշխարհաքաղաքական ու սոցիալ-մշակութային արագ զարգացումները: Այս տրանսֆորմացիոն մետագործընթացները Հայաստանի ներկայիս բարձրա­գույն կրթության համակարգում ստեղծել են արմատական ​​ու համակարգային վերափոխումների անհրաժեշտություն։ Հետևաբար Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը բախվում է բազմաթիվ մարտահրավերների ու խնդիրների, որոնք հիմնականում պայմանավորված են գի­տելիքահենք տնտեսության, կրթական նորարարությունների, նորարարական տեխնոլոգիա­ների զարգացման պահանջներով։ Մյուս կողմից էլ բարձրագույն կրթության պետական ռազմավա­րության բացակայությունն ու բարձրագույն կրթության պետական ​​ֆինանսավորման սակավու­թյունը սրել են իրավիճակը: Հետևաբար ՀՀ բարձրագույն կրթության համակարգը հետ է մնում համաշխարհային զարգացումներից. առկա է անհամապատասխանություն Հայաստանում ներ­կա­յումս մատուցվող բարձրագույն կրթության ծառայությունների ու շուկայի կարիքների միջև: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մշակի ու հաստատի բարձրագույն կրթության մրցունակ ռազմավարություն և համալսարանների ռազմավարական կառավարման նորարարական մոդելներ: Այս երկու բաղադրիչները պետք է համակողմանիորեն արտացոլվեն երկարաժամկետ զարգացման ծրագրում, որը պետք է մշակվի բարձրագույն կրթության բոլոր շահակիցների, այդ թվում՝ ՀՀ բուհերի հետ սերտ համագործակցությամբ: Այսպիսով՝ մրցակցային ռազմավարության ու բուհերի արդյունավետ ռազմավարական կառա­վարման մոդելների մշակումն ու իրականացումը ՀՀ բուհերին հնարավորություն կտա առավել զարգացնելու իրենց ռազմավարական կառավարման գործընթացներն ու համապատաս­խանեցնելու մարդկային, ֆինանսական ու այլ ռեսուրսները պետական ​​առաջնահեր­թություններին, նաև բարձրագույն կրթության համակարգի երկարաժամկետ զարգացմանը

References

References:

Lampel, J. 2018. Strategic Decision-Making. The Palgrave Encyclopedia of Strategic Management. Eds.: Augier, M. and Teece, D.J. Palgrave Macmillan. USA.

Lynch, R. 2015. Strategic Management. 7th Ed. Pearson.

Pfeffer, J. and Sutton, R.I. 2006. Evidence‐based management. Harvard Business Review, 84(1), 62-75.

Priorities set by RA Government for 2017. RA Government Decree 122-N, 12.01.2017, Appendix 2, Clause 109.

Taylor, J. and Miroiu, A. 2002. CEPES Papers on Higher Education Regional University Network on Governance and Management of Higher Education in Southeast Europe. Policy-Making, Strategic Planning, and Management of Higher Education. Bucharest.

Downloads

Published

2023-01-04

How to Cite

Խաչատրյան Ռ. (2023). ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 8(2), 68–79. https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8727

Issue

Section

Մանկավարժության տեսություն

Most read articles by the same author(s)