ԱՐՏՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v8i2.8988Keywords:
Արտտեխնոլոգիաներ, մշակութաբանական կոմպետենցիաներ, սոցիալ-մանկավարժական կոմպետենցիաներ, մասնագիտական առաջնային կոմպետենցիաներ, ներազդման սուբյեկտներ, արտմիջոցներ, պահանջմունքներ, շարժառիթներ, փոխներգործման ու փոխազդեցության մեխանիզմներ, արդյունքներAbstract
Մեր ուսումնասիրության նպատակն է բացահայտել արտտեխնոլոգիաների կիրառական նշանակությունը սովորողների մշակութաբանական ու սոցիալ-մանկավարժական կոմպետենցիաների ձևավորման գործում։ Առաջադիր խնդիրներից են՝ բացահայտել արտտեխնոլոգիաների մանկավարժական հնարավորությունները, ուսումասիրել սովորողի մշակութային պահանջմունքների բավարարման մեխնիզմներն ու հուզական լիցքաթափման ձևերը, վերբալ ու ոչ վերբալ հաղորդակցման մեխանիզմները արվեստի միջոցներով, վեր հանել արտտեխնոլոգիաների մշակութաբանական ու սոցիալ-մանկավարժական կողմերը սովորողի մասնագիտական ուսումնառության կազմակերպման գործում։
Արտտեխնոլոգիաները, հենվելով արվեստի միջոցների վրա, ներառում են մանկավարժության, բժշկության, հոգեբանության, մշակութաբանության, սոցիոլոգիայի և այլ բնագավառների տարրեր՝ առավել խոր ու մասշտաբային ազդեցություն թողնելով սուբյեկտի վրա։ Դրա կառուցվածքային տարրերն են՝ ա) ներազդման սուբյեկտներ, բ) արտմիջոցներ, գ) պահանջմունքներ, շարժառիթներ, դ) փոխներգործման ու փոխազդեցության մեխանիզմներ, ե) արդյունքներ։
Արտտեխնոլոգիաներն ունեն առողջապահպան, մշակութահենք ազդեցություն և անհրաժեշտ են յուրաքանչյուրին անհատականության ձևավորման համար։ Արտտեխնոլոգիաների թողած հուզական փորձառությունը՝ որպես մարդու սուբյեկտիվ փորձառություն, դրսևորվում են եռաչափ ուղղությամբ՝ ներքին փորձառություն (սուբյեկտիվ ընկալում), վարքային ռեակցիա (լաց, ծիծաղ, դող, բացականչություն և այլն), ֆիզիոլոգիական պրոցեսներ (արյան ճնշման բարձրացում, քրտնարտադրություն, անոթային սպազմ, մկանային լարվածություն, սրտի բաբախյուն): Այն դրսևորվում է հաղորդակցման մոդելում, որը կարող է լինել գծային, ինտերակտիվ կամ տրանսակցիոն։
Մեր ուսումնասիրության շրջանակում հանգամանորեն քննել ենք կրեատիվ արտթերապիայում հաճախ կիրառվող արտտեխնոլոգիաների տեսակները, դրանց բովանդակությունը, դերը սովորողի սոցիոմշակութային կոմպետենցիաների ձևավորման տեսանկյունից։ Արդյունքում պարզել ենք, որ, թիվս մասնագիտական առաջնային կոմպետենցիաների, կարիք կա սովորողի մոտ ձևավորելու նաև նման կոմպետենցիաներ։ Այսպիսով՝
-արտ-տեխնոլոգիաների ներդրումն այսօր այնքան էլ շատ ներառված չէ մանկավարժական գործունեության կազմակերպման մեջ, կարիք կա այն առավել խթանելու ու նպաստելու սովորողի ոչ միայն ակադեմիական գիտելիքների, այլև մշակութային, բարոյական, հոգեհուզական աճին,
-կարիք կա ապահովելու սովորողների մոտ սոցիալ-մանկավարժական գործնական խնդիրների լուծման կարողությունների զարգացումը դասավանդող-սովորող կապի ապահովման միջոցով և արտտեխնոլոգիաների օգնությամբ,
-հարկավոր է զարգացնել սովորողների մոտ սոցիալական հարաբերությունների էսթետիկ կառուցման էթիկան,
-հասանելի դարձնել սովորողի համար արտտեխնոլոգիաների անսահման հնարավորությունները որպես պոլիարտ կրթության կազմակերպման հիմք ու երեխայի սոցիալական, հուզական ինտելեկտի ձևավորման միջոց։
References
Медведева Е. А., Арт-педагогика и арт-терапия в специальном и инклюзивном образовании, Москва, Юрайт, 2019
Копытин А.И., Современная клиническая арт-терапия, Учебное пособие, Москва, Когито-Центр, 2015
Копытин А.И. Методы арт-терапии в преодолении последствий травматического стресса. - М.: Когито-Центр, 2014.4. Odriosola M. V., Intuition, Creativity and Art Therapy, Institute of General Humanitarian Research, Moscow, 2014
Zeer E., Simanyuk E. Competence-based Approach to Modernization of Vocational Education // Higher Education in Russia.- 2005.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Մերի Ավետիսյան, Լուսինե Հայրապետյան
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.