ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ․ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v5.i1.075

Բանալի բառեր-:

բառակառույցներ, ձայնապատկերներ, սինեսթեզիա, համազգացողություն, գաղափարական հարցադրումներ, պատկերակերտման միջոցներ

Ամփոփում

«Միջառարկայական կապեր․ գրականություն և երաժշտություն» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ ուսուցման այս եղանակի կիրառման յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գրողի պատկերային համակարգի ինքնատիպությամբ, աշակերտների տարիքային խմբերով։ Դիտարկել ենք մեթոդի կիրառման մի քանի մոտեցումներ։ Հոդվածի նպատակն է հետաքրքիր դիտարկումներով բացահայտել վերոնշյալ մեթոդի էությունը, տվյալ եղանակով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով և հիմնավորելով դասավանդման այդ տեսակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները: Հետազոտության նորույթն է գրականություն- երաժշտություն միջառարկայական կապի կիրառման տարբեր մոտեցումների, դրանց առանձնահատկությունների դիտարկումը։ Վերոնշյալ մեթոդով քննաբանվել են գեղարվեստական երկի և երաժշտական ստեղծագործության զուգահեռ վերլուծությունները՝ շեշտադրելով բառի և ձայնի գեղաձևումների փոխկապակցվածությունը։ Հետազոտության արդիականությունը պայմանավորում է ուսուցման ժամանակակից մեթոդաբանության պահանջներով դիտարկել գրական երկերի ուսուցման գործընթացը՝ այն դարձնելով ժամանակակից կրթական ծրագրերին համահունչ։ Հոդվածում ցույց ենք տվել գրականություն-երաժշտություն միջառարկայական կապի տարբեր մոտեցումներով կիրառման արդյունավետությունը, դրանց օգնությամբ գեղարվեստական ստեղծագործության առավել բովանդակային և բազմաշերտ ուսումնասիրության հնարավորությունները։ Հետազոտության արդյունքում հասել ենք հետևյալ եզրահանգումների․ գրականություն-երաժշտություն միջառարկայական կապի կիրառումը նպաստում է ուսուցանվող նյութի առավել խորքային վերլուծությանը, աշակերտների կողմից միջառարկայական կապեր ստեղծելու հմտությունների ձևավորմանը, գեղարվեստական ստեղծագործության լայնածավալ ներկայացմանը, դասը առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելուն։ Բանալի բառեր և բառակապակցություններ-բառակառույցներ, ձայնապատկերներ, սինեսթեզիա, համազգացողություն, գաղափարական հարցադրումներ, պատկերակերտման միջոցներ։

Հեղինակի կենսագրությունը

  • Արզումանյան Արմենուհի , Երևանի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հղումներ

https://hy.m.wikipedia.org.wiki:

Հ․Հայնե, Երկեր երկու հատորով, Երևան,1959թ․։

Եղ. Չարենց, Պոեմներ, բանաստեղծություններ, ԵՊՀ հր․, Երևան, 1984թ․։

Հ․ Էդոյան, Եղիշե Չարենցի պոետիկան, ԵՊՀ հր․, Եր․,1980թ․։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-06-23

Ինչպես մեջբերել

ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ․ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ. (2023). Կրթությունը 21-րդ դարում, 5(1), 75-81. https://doi.org/10.46991/educ-21st-century.v5.i1.075

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները