ՆԵՅՐՈԼԵԶՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ /ՆԼԾ / ԲԱԶԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄՈԴԵԼՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v6.i1.126Բանալի բառեր-:
նեյրոլեզվական ծրագրավորում, կատարելագործման շրջանակ, բազային տեխնոլագիաների բաղադրիչներ, հաղորդակցման մոդելԱմփոփում
Արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում մարտահրավեր է մասնագիտական դաշտում մրցունակ լինելու համար: Ժամանակի հրամայական է՝ մասնագիտական աքմեի բարձրացումը, մասնագետների գործառույթների անընդհատ կատարելագործումը և վերապատրաստումները՝ հիմք ընդունելով տարբեր գիտությունների միջգիտական աղերսները, նորագույն տեխնոլոգիաների տիրապետումն ու կիրառումը։ Այս մեկնարկմամբ անմասն չի մնում նաև սոցիալական մանկավարժը, ով երեխայի հետ խորհրդակցության ընթացքում հաղորդակցական մոդելում կիրառում է տարաբնույթ տեխնոլոգիաներ՝ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ակնկալիքով։ Որքան ինտեգրալ գիտությունների համատեքստում է դիտարկվում սոցիալական մանկավարժի հետագա զարգացումը, այնքան անհրաժեշտություն է առաջանում տիրապետել հարակից գիտությունների տեխնոլոգիական բաղադրիչներին, որը հնարավորություն կտա նրան նոր որակով և ձևաչափով իրականացնել մասնագիտական պարտականությունները: Սոցիալական մանկավարժի գործունեության մասնագիտական ոլորտները բազմաբնույթ են և հետևաբար նրա կողմից իրականացվող գործառույթները բազմազան: Այս դիրքորոշմամբ որքան համալրվում է հետազոտող մասնագետի մեթոդական զինանոցը, այնքան մեծանում է հաջողություն ունենալու հնարավորությունը, փոքրանում են ռիսկերը: Սոցիալական մանկավարժի գործառույթների կիրառումը զարգացման նոր որակի կհասնի մասնագիտական աքմեում, եթե նա իր գործունեության ընթացքում փորձի կիրառել նեյրոլեզվական ծրագրավորման գիտելիքներ, բազային տեխնոլոգիաների բաղադրիչներ: Ներկայումս նեյրոլեզվական ծրագրավորումը/ՆԼԾ/ դադարել է մենաշնորհ լինել հոգեբանների, հոգեբույժների, ՄՌԿ-ոլորտի մասնագետների, բժիշկների, բիզնեսմենների գործունեության համար:Կիրառելով տարաբնույթ ախտորոշման, կանխատեսման, կանխարգելման և արտթերապևտիկ տեխնոլոգիաներ, սոցիալական մանկավարժը իր պրակտիկ գործունեության ընթացքում մասնակի ներառում է նեյրոլեզվական բազային տեխնոլոգիաներից բաղադրիչներ, որոնք հնարավորություն են տալիս առավել արդյունավետ իրականացնել աշխատանքը։
Հղումներ
Бендлер Р., Гриндер Д., НЛП,Структура магии, М. 2022
Հարությունյան Ն.Կ., Ղազարյան Ա.Փ., Ղուկասյան Լ. Հ.,Սոցիալական մանկավարժություն, Երևան, 2017թ., էջ 167
Ковалёв С. В. Основы нейролингвистического программирования. М. 1999,Источник: https://psychosearch.ru/teoriya/nlp-for-what-you-can-use-and-wherefore-not, НЛП,մ․2022
Андреас С., Фолкнер Ч. и др. НЛП. Новые технологии успеха. М. 2001
Дилтс Р. Моделирование с помощью НЛП. СПб. 2000
Satir V.,Peoplemaking,Science and Behavior Books,New York: 1974
Нагдян Р., Введение в НЛП , Е., 2023
Алмазов Б.,Медодика и технологии работы социального педагога,М. 2022
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Arevik Ghazaryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.