«ՇՐՋՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ» ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/educ-21st-century.v7.i1.177Բանալի բառեր-:
շրջուն դաս, տեսադաս, տեսաձայնագրություն, վերլուծական մտածողություն, գաղափարական հարցադրումներ, խոհափիլիսոփայական շերտերԱմփոփում
««Շրջված դասարան» ուսուցման ժամանակակից մեթոդի կիրառումը գրականության դասավանդման գործընթացում» վերտառությամբ հոդվածում փորձել ենք ցույց տալ վերոնշյալ մեթոդի կիրառման յուրահատկությունները՝ պայմանավորված ուսուցանվող նյութի բնույթով և գաղափարագեղագիտական համակարգով, ուսուցանվող նյութին հատկացված ժամաքանակով։ Դիտարկել ենք մեթոդի կիրառման մի քանի մոտեցումներ՝ ըստ մեթոդի սկզբունքային առանձնահատկությունների։ Հետաքրքիր շեշտադրումներով բացահայտվել են վերոնշյալ մեթոդի էությունը, տվյալ ձևաչափով նյութի ուսուցման սկզբունքները՝ մատնանշելով ու հիմնավորելով դասավանդման այդ եղանակի համապատասխան առանձնահատկություններով պայմանավորված առավելությունները, ուսուցման նպատակից բխող յուրահատկությունները:
«Շրջված դասարան» մեթոդի տարբեր մոտեցումների կիրառմամբ շեշտադրվել են որոշ գրական երկերի ուսուցման առանձնահատկությունները։ Վերոնշյալ ուսուցման եղանակով քննաբանվել են գրական երկի վերլուծության արդյունավետ միջոցները, որոնք նպաստում են ուսուցչի կողմից պատրաստված տեսադասերից սովորած հարցադրումները հաջորդ դասին աշակերտների հետ ավելի մեծ ժամանակահատվածում քննարկել՝ կատարելով ավելի խորքային վերլուծություններ:
Շեշտադրվել են մեթոդի կիրառման մի շարք առավելությունները` տեսադասի միջոցով ներկայացված նյութերի՝ տանը մի քանի անգամ դիտելու ու ավելի լավ հասկանալու հնարավորություն, անհրաժեշտության դեպքում անցած տեսադասերի նորից վերանայում ու վերհիշում, մինչև դասաժամը ընկերների և ուսուցչի հետ որոշակի հարցերի քննարկում, նոր տեղեկատվության համակարգում, ինչը կնպաստի ուսուցանվող նյութի ավելի խորքային իմացությանը:
Հղումներ
1. Aghajanyan Z., Hayots lezvi usutsman yev khosqi mshakuthyan dzevavorman metodika, Er., «Nairi» hrat., 2021 th., 570 ej.
2. Khachatryan S., Usutsman ardyunavet hnarner, Yer. F. Ebert himnadram, Hayastan, 2020 th., 73 ej.
3. Kirakosyan G.H., Hay grakanuthyan dasavandman metodika, Yer., HAAH, 2015 th., 199 ej.
4. Mathevosyan Hrant, Erker, 1-in h., «Sovetakan grogh» hrat., Yerevan, 1985 th., 580 ej.
5. Ryback, D., & Sanders, J. (1980), Humanistic versus traditional teaching styles and student satisfaction. Journal of Humanistic Psychology, 20(87), ст. 90.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Armenuhi Arzumanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.