ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Authors

  • Ազարյան Ռոբերտ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան https://orcid.org/0000-0003-0120-338X
  • Մելիքյան Լուսինե Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.164

Keywords:

երեխաներ, սովորողներ, ուսուցիչ, ծնողներ, տեսողության խանգարում, հետազոտություն, շտկում, կանխարգելում, տեսողական ընկալում, կարճատեսություն, տեսողության խնդիրներ ունեցող երեխաներ, գրելու օպտիկական-գրաֆիկական խանգարում

Abstract

Հոդվածում վերլուծված են բազմաթիվ հեղինակների կողմից իրականացված  հետազոտության արդյունքներ, որոնք վերաբերում են երեխաների տեսողական ընկալման ձևավորմանը և զարգացմանը՝ կարճատեսության կանխարգելման տեսանկյունից։

      Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ դպրոցում տեսողության պահպանման նորմերին չհետևելու պատճառով, վատ լուսավորությունը, տեսողական ծանրաբեռնվածությունը, բացասաբար անդրադառնալով տարրական դասարաններում սովորող աշակերտների տեսողական ընկալման վրա, ի վերջո հանգեցնում են կարճատեսության։ Դա է պատճառը, որ սովորողների տեսողական ընկալման զարգացման մանկավարժական պայմանների և մեթոդների արդյունավետության ուսումնասիրությունը դառնում է կարճատեսության կանխարգելման առաջնային միջոց։

       Հիմնախնդրի վերաբերյալ գիտամանկավարժական գրականության ուսումնասիրությունը հաստատում է, որ երեխաների տեսողական ընկալման զարգացմանը որոշակի ուշադրություն դարձվում է, միայն թե՝ այդ հարցերը տարրական դասարաններում սովորող աշակերտների կարճատեսության կանխարգելման տեսանկյունից գրեթե ուսումնասիրված չեն։

      Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ առաջին հերթին հարկ է ուսումնասիրել սույն հիմնախնդրի վերաբերյալ ուսուցիչների տեղեկացվածության մակարդակը և մշակել կարճատեսության կանխարգելման միջոցների, մեթոդների, համակարգային օրինակելի ծրագրի։

      Ներկայացված հոդվածում, հիմնախնդրին ուղղված հայրենական և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա, բերված են եզրակացություններ։

Author Biography

Ազարյան Ռոբերտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

References

Аветисов Т. Ц., Охрана зрения у детей // «Медицина», М., 1975, 272 с.

Азарян Р. Н., Григорян Н. П., Коррекционно-развивающая работа со слабовидящими детьми в условиях массового и интегративного обучения // «Педагогическая мысль» 2009, N1-2, c. 157-160.

Беляцкая В. И., Гнеушева А.Н., Охрана зрения слабовидящих школьников, М., 1982, 127 с.

Ермаков В. П., Специальное образование лиц с нарушением зрения. В кн. Специа¬льная педагогика /Под пер. Н.М. Назаровой, М. 2010, с. 279-300.

Земцова М. И., Учителю о детях с нарушением зрения, М.: «Просвещение», 1973, 59 с.

Психолого-педагогическая характеристика детей с нарушением зрения. В. Кн. Специальная педагогика /под ред. Л.В Мардахаева, Е. А.Орловой, М, 2012, с. 121-134.

Слабовидящие дети/под ред. Ю. А. Кулагина, Н. Г. Морозовой, М. Б. Фидиновой. «Просвещение», М., 1967, 250 с.

Тупоногов Б. К., Учёт офтальмологических рекомендаций при организации учебно- воспитательной работы с детьми имеющие зрительный дефект //Дефектология, 1998, N5, с. 58-63.

Zejmis М., SosialCampaigns for visually impaired people in Poland. -Warszawa: Academy of special Education Press, 2007, pp. 180-194.

Ntuli E., Traore M., A study of shananion, Early childhood Teaches perceptions about inclusive Education / The journal of the international Association of special Education, 2013, Vol. 14, N1, pp. 50-58.

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Ազարյան Ռ., & Մելիքյան Լ. (2023). ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 164–169. https://doi.org/10.46991/ai.2023.1.164

Issue

Section

Հատուկ մանկավարժություն

Most read articles by the same author(s)