ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Authors

  • Նազիկ Հարությունյան Երևանի պետկան համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i4.10903

Keywords:

Բարձրագուն կրթություն, եռաստիճան համակարգ, կա- ռավարման համակարգ, կրթական բարեփոխումներ, գնահատման համակարգ, բոլոնյան գործընթաց:

Abstract

Այսօր չափազանց կարևորվում են տարբեր
երկրների կրթության համակարգերի ուսումնասիրությունը, նրանց կառավար-
ման համեմատական վերլուծությունը՝ որպես առաջավոր փորձի ուսումնասի-
րության կարևոր ուղի: Սույն հոդվածում տրվում է ԵԱՏՄ անդամ երկու երկրի՝
Հայաստանի և Ղազախստանի բարձրագույն կրթության համակարգերի կառա-
վարման համեմատական վերլուծություն բոլոնյան գործընթացի համատեքս-
տում:
Հիմնախնդիրը: Համեմատական մանկավարժության զարգացմանը խորա-
պես նպաստում են աշխարհի տարբեր երկրների կրթության համակարգերի
համապարփակ ուսումնասիրությունները, քանի որ դրանք լայն հնարավորու-
թյուններ են ստեղծում առաջավոր փորձի ճանաչմանը և փոխանակմանը։
Հետազոտության նպատակը: Մեր հետազոտության նպատակն է ուսում-
նասիրել և համեմատական վերլուծության ենթարկել ԵԱՏՄ անդամ երկու
երկրի՝ Հայաստանի և Ղազախստանի բարձրագույն կրթության կառավարման
համակարգերը՝ ներկայացնելով դրանց նմանություններն ու տարբերություն-
ները, ձեռքբերումներն ու խնդիրները:
Հիմնախնդրի վերաբերյալ գրականության վերլուծություն: Աշխարհի տար-
բեր երկրների բարձրագույն կրթության համակարգերի կառավարման վերաբե-
րյալ կան եվրոպական, ռուս և հայ մանկավարժ-գիտնականների բազմաթիվ
ուսումնասիրություններ, որոնք անդրադարձել են ինչպես առանձին երկրի,
այնպես էլ տարբեր երկրների բարձրագույն կրթության համակարգերիի կառա-
վարմանը՝ տալով դրանց համեմատական վերլուծությունը: Նրանց թվում կնշե-
ինք՝ С. Д. Резник, В. М. Филиппов, А. Багрыч, А. Г. Бермус, А. П. Нестеров,
Е. Н. Трушина , Э. А., Сериков, Ю. Н. Пак, А. М. Газалиев, Л. И. Кашук, П. Скотт,
107
Ն. Հարությունյան, Ա. Գրիգորյան, Յու. Սարգսյան, Ա. Բուդաղյան, Մ. Ավետի-
սյան և այլք: Նրանցից յուրաքանչյուրի խոսքը նորովի մոտեցում է հիմնա-
խնդրին:
Հետազոտության նորույթը: Առաջին անգամ Հայաստանում կատարվում է
մեծ և համապարփակ ուսումնասիրություն՝ ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Հա-
յաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի բարձրա-
գույն կրթության համակարգերի կառավարման համեմատական վերլուծու-
թյուն՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները, ձեռքբերումներն
ու խնդիրները: Սույն հոդվածում տրվում է միայն Հայաստանի և Ղազախստա-
նի բարձրագույն կրթության համակարգերի կառավարման համեմատական
վերլուծությունը` ներկայացնելով նրանց նմանություններն ու տարբերություն-
ները բոլոնյան գործընթացի համատեքստում:

References

Հարությունյան Ն., Գրիգորյան Ա., Կրթության զարգացման և որակավորման

խնդիրները, «Մանկավարժական միտք», Երևան, 2013, 1-2:

Սարգսյան Յու., Բուդաղյան Ա., Բոլոնիայի գործընթացը Հայաստանում. Ուղե-

ցույց, Երևան, «Անտարես», 2008, 74 էջ:

Болонский процесс: концептуально-методологические проблемы качества

высшего образования (книга-приложение 3) /Научное издание под ред. В. И. Байденко,

Астана, НКАОКО, 2010.

Обзор национальной политики в области образования: высшее образование в

Казахстане 2017, редакторы: Алима Ибрашева, Аида Ахметжанова, Астана, 2017.

Пак Ю. Н., Газалиев А. М., Болонский процесс и казахстанские реалии. Моногра-

фия,Караганда; Изд-во КарГТУ, 2012, с. 28.

Сериков Э. А., Система высшего технического образования в Казахстане: движе-

ние по спирали, монография, Алматы, 2015, 276 с.

Philip G., Altbach and Jamil Salmi (Ed.) The Road to Academic Excellence. The

Making of World-Class Research Universities. Washington: The World Bank, 2011, 339 p.

Downloads

Published

2023-09-27

How to Cite

Հարությունյան Ն. (2023). ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Կրթությունը 21-րդ դարում, 2(4), 106–116. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i4.10903

Issue

Section

Դասավանդման մեթոդիկա

Most read articles by the same author(s)