<<ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ>> ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ <<ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ>> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/ai.2023.1.1

Keywords:

Ուսուցչական առաջնորդություն, կրթության իրավունք, աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, հավասար և գերազանց կրթություն, երեխաների իրավունքներ, համայնքային առաջնորդություն

Abstract

Բոլոր ժամանակներում էլ կարևորվել և արժևորվել է մանկավարժական կադրերի մեծ դերակատարությունը ոչ միայն կրթության որակի ապահովման, այլև տվյալ երկրի և ազգի համար համակողմանի և ներդաշնակ զարգացած, առողջ հոգեբանություն, պետական մտածողություն, քաղացիական ինքնագիտակցություն և ինքնուրույն գործելակերպ ունեցող սերունդ և քաղաքացի կրթելու և դաստիարակելու, այսինքն երկրի ապագան կերտելու հարցում։ Հետևաբար հոդվածում վերլուծվող <<Ուսուցչական առաջնորդություն>> կրթական ծրագրի կարևորության հարցն արդիական է, քանի որ այն կրթության համակարգի համար լուծում է ինչպես կադրային, այնպես էլ սահմանամերձ շրջանների գյուղերում նաև անվտանգային հարցեր, հիմքում ունենալով երեխաների կրթության իրավունքը՝ հավասար կրթություն ստանալու սկզբունքով։ Հոդվածում մեկնաբանվում է,  որ ըստ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի/ 1989թ․/ և ըստ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի/ 1996թ․/ Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխա ,անկախ իր ազգությունից, ռասսայական պատկանելիությունից, սեռից, սոցիալական վիճակից, դավանանքից, ունի հավասար իրավունքներ, որոնց թվում և կրթության իրավունքը։ Հոդվածում վերլուծվում է նաև այն հարցը, որ բոլոր երեխաներն ունեն հավասար կրթություն ստանալու իրավունք՝ անկախ իրենց գյուղաբնակ, թե քաղաքաբնակ լինելու հանգամանքից։ Մինչդեռ այսօր Հայաստանում ունենք այլ պատկեր։ Հեռավոր մարզերի և սահմանամերձ շրջանների գյուղերի դպրոցներում ունենք մանկավարժական կադրերի մեծ պակաս։ Այդ գյուղերում կան դպրոցներ, որոնք երկու, երեք, ընդհուպ մինչև չորս ուսումնական առարկայի ուսուցիչներ չունեն։ Ահա այս կարևոր հարցի լուծմանն է լծված <<Ուսուցչական առաջնորդություն>> կրթական ծրագիրը, որն ուսուցիչներ է պատրաստում  Հայաստանի հատկապես սահմանամերձ շրջանների և հեռավոր մարզերի գյուղերի դպրոցների համար։ Կրթական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և <<Դասավանդի՛ր, Հայաստան>> հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի իրականացման համար ԵՊՀ -ի և <<Դասավանդի՛ր, Հայաստան>> հիմնադրամի միջև 2022թ-ին կնքվել է Համագործակցության պայմանագիր։ Կրթական ծրագրի շրջանակում մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին զուգահեռ ուսանողներին տրվում են դասընթացներ, որոնք նրանց մեջ կձևավորեն առաջնորդության կարողություններ։ Վերջիններս կօգնեն նրանց առաջնորդական գործունեություն իրականացնել ոչ միայն դպրոցում, այլև համայնքում՝ ապահովելով դպրոց-ընտանիք- համայնք համագործակցությունը։

Author Biography

Նազիկ Հարությունյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարան, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն, Մանկավարժության ամբիոն, Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

References

․ Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքը, Եր․, 1996, հոդված 11,

․Կայուն զարգացման նպատակներ, Միավորված ազգերի կազմակերպությունը

Հայաստանում, Երևան, 2015,

․ Հայաստանի Հանրապետության Կրթության մինչև 2030թ․-ը զարգացման պետական

ծրագիրը, Եր․, 2022

․ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիա, 1989, հոդված 28,

Datnow A., Park V., Professional Collaboration whith Purpose: Theacher learning for

Equity and Exellence in Public Education, 2019, San Diego, USA,

Harris A. and Jones M., Leading for equity: a moral imperative, School Leadership and Management,

(3), p. 239-241,

World Declaration on Education for all, World Conference on Education for all, Jomtien, Thailand,

-9 March, 1990,

World Education Forum, Education for all: Meeting our Collective Commitments, Dakar, Senegal,

-28 april, 2000,

Downloads

Published

2023-06-23

How to Cite

Հարությունյան Ն. (2023). <<ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ>> ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ <<ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ>> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ. Կրթությունը 21-րդ դարում, 9(1), 16–24. https://doi.org/10.46991/ai.2023.1.1

Issue

Section

Մանկավարժության տեսություն

Most read articles by the same author(s)