ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10781

Keywords:

Բարձրագույն կրթություն, կառավարման համակարգ, կառավարման մոդել, գլոբալիզացիա, կրթական բարեփոխումներ, բոլոնյան գործընթաց:

Abstract

Տարբեր երկրների կրթության համակարգերի ուսում­նասիրությունը, նրանց կառավարման համեմատական վերլուծությունը լուծում է երկու կարևոր խնդիր՝ ճանաչողական և առաջավոր փորձի փոխա­նակ­ման:

Սույն հոդվածում մեկնաբանվում են բարձրագույն կրթության կառավար­ման աշխարհում երեք ամենատարածված և կիրառվող մոդելները, որից հետո տրվում է Հայաստանի և Բելառուսի բարձրագույն կրթության կառավարման համեմատական վերլուծություն՝ բոլոնյան գործընթացի համատեքստում:

Հիմնախնդիրը: Վերջին ժամանակներում չափազանց կարևոր ու արժե­քա­վոր և խիստ արդիական են աշխարհի տարբեր երկրների կրթության համա­կար­գերի համապարփակ ուսումնասիրությունները, քանի որ դրանք լայն հնա­րավորություններ են ստեղծում առաջավոր փորձի փոխանակմանը՝ նպաստե­լով Համեմատական մանկավարժության զարգացմանը:

Հետազոտության նպատակը: Սույն հետազոտության նպատակն է համե­մա­տական վերլուծության ենթարկել ԵԱՏՄ անդամ երկու երկրների՝ Հայաս­տանի և Բելառուսի բարձրագույն կրթության կառավարման համակարգերը՝ ներ­կայացնելով նմանություններն ու տարբերությունները, ձեռքբերումներն ու խնդիրները:

Հիմնախնդրի վերաբերյալ գրականության վերլուծություն: Աշխարհի տարբեր երկրների բարձրագույն կրթության կառավարման վերաբերյալ կան եվրոպական, ռուս և հայ մանկավարժ-գիտնականների բազմաթիվ ուսումնա­սիրություններ, որոնք անդրադարձել են ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարբեր երկրների բարձրագույն կրթության կառավարման համակարգերին՝ տալով դրանց համեմատական վերլուծությունը: Նրանց թվում կնշեինք՝ Резник С.Д., Филиппов В.М., Бермус А.Г., Нестеров А.П., Скотт П., Alberto Amaral,            Glen A. Jones and Berit Karseth, Vulfson B. L., Michaela M. & Shreya P., Ն. Հա­րու­թյունյան, Ա. Գրիգորյան, Յու. Սարգսյան, Ա. Բուդաղյան և այլք: Նրանցից յու­րա­քանչյուրի խոսքը նորովի մոտեցում է հիմնախնդրին:

Հետազոտության նորույթը: Առաջին անգամ Հայաստանում կատարվում է մեծ ու համապարփակ ուսումնասիրություն ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Հա­յաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղազախստանի բարձրա­գույն կրթության կառավարման համեմատական վերլուծություն՝ վեր հանելով նմանություններն ու տարբերությունները, ձեռքբերումներն ու խնդիրները: Սույն հոդվածում տրվում է միայն Հայաստանի և Բելառուսի բարձրագույն կրթու­թյան կառավարման համեմատական վերլուծությունը:

References

Օգտագործված գրականության ցանկ

Հարությունյան Ն., Գրիգորյան Ա., Կրթության զարգացման և որակավորման խնդիր¬ները, «Մանկավարժական միտք», Երևան, 2013, 1-2:

Սարգսյան Յու., Բուդաղյան Ա., Բոլոնիայի գործընթացը Հայաստանում. Ուղե¬ցույց, Երևան, «Անտարես», 2008, 74 էջ:

Бермус А.Г., Модернизация образования: философия, политика, культура, М., 2008, 382 с.

Нестеров А.П., Система образования Республики Беларусь в цифрах, Минск, 2018, 64 с.

Резник С.Д., Филиппов В.М., Управление высшим учебным заведением, М., 2011, 767 с.

Система высшего образования Беларуси: состояние, проблемы и направления реформирования, Минск, 2014, 35 с.

Скотт П., Глобализация и университет, Вестник высшей школы, 2009, №4.

Amaral Alberto, Glen A. Jones and Berit Karseth, Governing Higher Education: National Perspectives on institutionаl Governance, the Netherlands, 2002.

Altbach Philip G. and Jamil Salmi (Ed.) The Road to Academic Excellence. The Making of World-Class Research Universities. Washington: The World Bank, 2011, 339 p.

Michaela M. & Shreya P., Quality management in higher education: Developments and drivers, Results from an international survey, Paris, France, 2017.

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Հարությունյան Ն. (2023). ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Կրթությունը 21-րդ դարում, 2(2), 80–89. https://doi.org/10.46991/educ-21st-century.v2i2.10781

Issue

Section

Մանկավարժության գիտաճյուղեր

Most read articles by the same author(s)